Վերեւ
BlogNews TV
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 24 » Վաշինգտոնը խիստ նկատողություն է արել Անկարային
21:24
Վաշինգտոնը խիստ նկատողություն է արել Անկարային
Վաշինգտոնը խիստ նկատողություն է արել Անկարային

Վաշինգտոնը խիստ նկատողություն է տվել Անկարային անպատասխանատու հայտարարություններ անելու համար, որոնք երկու երկրների հարաբերությունների խզման պատճառ կարող են դառնալ. այս մասին հայտնում ca-news.ru-ն' հղում անելով թուրքական Hurriyet Daily News լրատվականին:

 

Խոսքը վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի' ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին կհեռացվի երկրից քաղաքական կոռուպցիոն սկանդալի շուրջ «սադրիչ գործողություններ» հրահրելու պատճառով:

 

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, թուրք և ամերիկացի դիվանագետների երկկողմ հարաբերություններն արդեն լուրջ ճգնաժամ են ապրում, և Անկարանպարտավոր է խստորեն հետևել Վաշինգտոնի հրահանգին:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ստամբուլում և Անկարայում լայնածավալ գործողություն էր իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ գործարարներ, պաշտոնյաներ, նախարարների որդիներ։